2017թ. ֆինանսատնտեսական աշխատանքների հաշվետվություն

2017 ֆինանսական տարում Աճանանի միջնակարգ դպրոցը գործել է բոլոր կարգերին և ֆինանսական դրույթներին համապատասխան։ Պահպանվել և ճիշտ կիրառվել են դպրոցի բյուջեի հիմնական ուղղությունները, աշխատավարձերը վճարվել են ժամանակին, կոմունալ ծառայությունների որևէ ոլորտում դպրոցը գերածախս չի ունեցել, ինչի արդյունքում կրեդիտորական կամ դեբիտորական պարտքեր չեն արձանագրվել։Ֆինանսական միջոցների նախահաշվով սահմանված հոդվածներն օգտագործվել են ճիշտ ու նպատակային։ Վառելափայտի համար հատկացված գումարով գնվել է առավելագույն քանակի վառելափայտ, ինչի շնորհիվ ապահովվել է տաք ձմեռումը։ Այս հարցում օժանդակություն են ցուցաբերել նաև բարերարներ և համայնքապետարանը։ Դպրոցը <<դպրոցական կայուն սնունդ>> ծրագրի շրջանակներում շարունակում է լիարժեք և պատշաճ կազմակերպել և իրականացնել տաք սննդի տրամադրումը տարրական դասարաններում սովորողներին։ Այս նպատակի համար նախատեսված գումարի նախատեսված բաժինների հատկացումներն օգտագործվում են համապատասխանաբար։ 2017 թվականի սկզբին հաստատված տարեկան նախահաշիվը կազմել է  34830,4 դրամ, ճշտված նախահաշիվը՝ 34382,0 դրամ։ Այս գումարի մեջ մտել է նաև 2016 թվականի բյուջեից տնտեսված 581,80 դրամ գումարը։ 2017 թվականին հաշվարկվել և վճարվել է 33515,0 դրամ աշխատավարձ։ Մնացած հոդվածների վերլուծությունը աղյուսակում։

անվանում տարեսկզբին

հաստատված

տարեկան

նախահաշիվը

տարեկան

ճշտված

ն-հ-վ

ֆինանսա-

վորում

դրամ

արկղ

ային

ծախս

փաստացի

ծախս

 

ընթացիկ ծախսեր՝

այդ թվում՝

34830,4 34382,0

167,9

մն.՝581,8

34382,0

34566,4 34566,4
աշխատավարձ 33827,3 33515,0 33515,0 33515,0
Էներգետիկ ծառ. 48,7 39,5 39,5 39,5
Ջեռ. ծառ. 461,8 468,0 468,0 468,0
ջրամատ. և ջրահեռացում 58,9 35,0 35,0 35,0
այլ կոմունալ ծառ. 15,8
կապ 77,8 58,0 58,0 58,0
ներքին գործուղումներ 23,2 34,0 34,0 34,0
պայմանագր. այլ ծառ. ձեռքբերում դասագրքեի զեղչ 26,7 26,7 26,7
ընդհանուր բնույթի այլ ծառ./ռեգ.վճ. էկենգ 13,0 13,0 13,0
գրասենյ. նյութեր 5,8 16,0 16,0 16,0
տնտ.ծախսեր 47,8 60,0 60,0 60,0
սնունդ 258,7 258,7 275,2 275,2
Էներգիայի հետվճար 26,0 26,0 26,0
այլ ծախսեր 4,6

 

Տնտեսական գործունեության մասով իրականացվել է ակտիվների հաշվառում, գույքագրում, վեր հանվել դպրոցական գույքերի առկա վիճակը, եզրակացություն տրվել գործածության համար ոչ պիտանի գույքերի վերաբերյալ, կնքվել է պայմանագիր <<Կալգարի>> ՍՊԸ-ի հետ՝ վերագնահատում իրականացնելու նպատակով։

Բարերարի օգնությամբ լրիվ վերանորոգվել է ՆԶՊ կաբինետը և թարմացվել միջանցքների ու դասասենյակների ներքին հարդարումները։

 

 

                                                 Տնօրեն՝   Ս. Հովհաննիսյան