Ուսումնադաստիարակչական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

2017-2018 ուստարի՝ 1-ին կիսամյակ

  Ուսումնական տարվա մեկնարկը կարևոր նշանակություն և ազդեցություն ունի դպրոցի հետագա աշխատանքների, հաջողությունների և իրական ձեռքբերումների համար։ Ուստի այն ճիշտ, կազմակերպված և պլանավորված սկսելը դպրոցի հաջողության գրավականն է։ Աճանանի միջնակարգ դպրոցում ուստարին սկսվել է հենց այսպես՝ հստակեցված են եղել աշխատանքային բոլոր ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։ Հաշվետու ժամանակշրջանի համար նախատեսված բոլոր աշխատանքները հիմնականում իրագործվել են, բացթողումներն աննշան են ու արագ շտկելի։ Ավելի կոնկրետ լինելու համար կետերով թվարկենք տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված աշխատանքներն ու միջոցառումները.

1.դպրոցի ուսումնակրթական և ֆիզիկական միջավայրը բարելավելու և արդիականահունչ դարձնելու ուղղությամբ կատարվել են ներքին հարդարման թարմացումներ, ուսումնամեթոդական անկյունների վերակարգավորումներ, վերանորոգման մի շարք աշխատանքներ՝ ՆԶՊ կաբինետի վերանորոգում,

2.ժամանակին ստացվել և բաշխվել են նոր դասագրքերը, պակասները համալրվել են այլ դպրոցների հետ համագործակցության արդյունքում,

3.դասարանների՝ ժամանակին կատարված կոմպլեկտավորման արդյունքում կազմվել են վարձավճարային և հաստիքային ցուցակները,

4.ընդունելության կարգին համապատասխան կատարվել են ընդունելություն առաջին և տասներորդ դասարաններում, մնացած դասարաններում աշակերտների ընդունելությունները ևս իրականացվել են կարգին համապատասխան,

5.առաջին կիսամյակի դասացուցակը հաստատվել և գործածության մեջ է դրվել սեպտեմբերի 1-ին,

6.բոլոր ուսուցիչները դասարաններ են մտել նորակազմ կամ վարանայված ուսումնական ծրագրերով, լավատեղյակ են եղել մեթոդական նամակներին և ուղեցույցներին,

7.ժամանակին ձևավորվել են արտադասարանական խմբակները, որոնք աշխատում են ստուգված և հաստատված պլան-ծրագրերով,

8.մեթոդական միավորումներն իրենց բնականոն աշխատանքներն սկսել են պատշաճ կարգով կազմված և հաստատված աշխատանքային պլաններով և ծրագրերով

9.ժամանակին կատարվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների բաժանում բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների միջև, ինչն իր հերթին ապահովել և ապահովում է առավել արդյունավետ գործունեություն, և այդ ամենի հիմքում դրված են պաշտոնային և կանոնադրական պարտկանությունները,

10.հաստատվել և գործածության մեջ են դրվել դասղեկական աշխատանքների, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, ուսմանական աշխատանքների գծով փոխտնօրենի գրադարանավարի աշխատանքային պլանները,

11.սահմանվել են ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային ռեժիմը,

12.ժամանակավոր դասամատյանների պատշաճ վարումը նպաստել է սահուն կերպով անցում կատարել դասամատյանների վարմանը, ինչն այս պահին գտնվում է գովելի մակարդակի վրա,

13.ժամանակի հրավիրվել են դասարանական և համադպրոցական ծնողական ժողովները, որոնցում քննարկվել են ուսումնադաստիարակչական գործընթացին վերաբերող կարևոր հարցեր,

14.իրականացվել են պլանով նախատեսված մայրենիի, հասարակագիտություն, հայրենագիտություն առարկաների դասավանդման որակների ուսումնասիրություններ,

15.ձևավորվել է աշակերտական խորհուրդ, ընտրվել նախագահ,

16.իրականացվել է աշակերտների և ուսուցիչների բուժզննում,

17.իրականցվել և իրականացվում է շարունակական վերահսկողություն սովորողների հաճախումների և դրանց հաշվառման նկատմամբ,

18.կատարվում է ստացվող գրություն- հանձնարարականների, հրահանգների օպերատիվ իրագործում, կատարում,

19.շարունակվում է իրականացվել տարրական դասարանների երեխաներին տաք սնունդ տալու ծրագիրը,

20.դպրոցի 18 աշակերտներ մասնակցել են <<Մեղու 2017>> մայրեննի մրցույթին,

21.սեպտեմբեր ամսին աշխատանքի են ընդունվել 2 սկսնակ ուսուցիչներ՝ անգլերենի և հասարակագիտության պատմության, ովքեր մասնակցել են հայտարարված մրցույթներին և ընտրվել են այդ պաշտոններում. այս ուսուցիչնեչի հետ տարվում են բազմակողմանի աշխատանքներ՝ դասալսումներ, մեթոդական օգնություն և խորհրդատվություններ,

  1. 22. տնօրենության կողմից տրվել են գրավոր աշխատանքներ հայերենից, մաթեմատիկայից, ռուսերենից 1-11-րդ դասարաններում, քննարկվել են արդյունքները և տրվել ընդհանուր գնահատական,

23.պատշաճ կարգով կազմակերպվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը հումանիտար առարկաների մասով և ըստ արդյունքների ընտրվել են տարածքային փուլի մասնակիցներ,

24.մ/մ նախագահների կողմից պարպերաբար կատարվում են ուսումնական ծրագրերի և աշխատանքային պլանների կատարողականության ստուգում, ինչպես նաև թեմատիկ գրավոր աշխատանքների, գործնական աշխատանքների քանակն ու թեմատիկ համապատասխանությունը;

25.իրականացվել է ուսուցման բովանդակության ուսումնասիրություն տարրական դասարաններում, ինչն ամփոփվել է թեմատիկ մրցույթ- վիկտորինայով,

Այս ամենին զուգահեռ իրականացվել են նաև միջոցառումներ՝ նվիրված Անկախության օրվան, ուսուցչի տոնին, կազմակերպվել է աշնանային էքսկուրսիա։

Դպրոցում շարունակվում են պատշաճ կարգով իրականացվել ուսումնադաստիարակչական աշխատանքները և դպրոցը շարունակում է եռանդուն կարգով իրականացնել իր առաքելությունը։