Անցուդարձ

21.03.2019 թ.

《Կենգուրու 2019》 Աճանանի և Օխտարի դպրոցների սաները մեկտեղ

19.03.2019 թ.

Հրավիրում եմ լսել մեր Կարինեի գեղեցիկ ասմունքելը

25.02.2019 թ.

《Զորավար Անդրանիկ》ֆիդայական շարժման թանգարանը 《դպրոցում》՝
ձևաչափը՝ Համեստ Հայրապետյանի

25.02.2019 թ.

Անդրանիկ Օզանյանի ծննդյան հիշատակին՝
տեղեկատվական դասախոսություն և կինոդիտում.
Միջոցառման հեղինակ Համեստ Հայրապետյան

23.02.2019 թ.

Բեմականացումներ և տիկնիկային ներկայացումներ տարրական դասարաններում

22.02.2019 թ.

Մայրենին նվիրված միջոցառումների շարքից՝
Մայրենիի մեկական դաս վարում են Գրանկյունի աղջիկները իրենց կողմից կազմված դասի պլաններով։
Դասերն անցան բարձր մակարդակով։
Իսկական ուսուցիչներ են մեր գրանկյունցիները:
Պրակտիկայի ղեկավար՝ Աննա Մաթևոսյան

21.02.2019 թ.

Դաս֊վիկտորինա տարրական դպրոցում՝նվիրված Մայրենիի տոնին և Թումանյանի 150֊ամյակին։
Կազմակերպիչ՝ Աննա Հալևորյան, աջակից՝ Համեստ Հայրապետյան

21.02.2019 թ.

Աշակերտների ստեղծած գրքերը գիրքնվիրումի օրը 《գտան》 իրենց տերերին՝նվիրվեցին ուսուցիչներին

21.02.2019 թ.

Թումանյանական մուլտֆիլմերի շարունակական դիտումն ու քննարկումն սկսվեց 《Անբան Հուռիով》։Կինոդիտման վայր՝ հայերենի կաբինետ

20.02.2019 թ.

Տեղեկատվական֊գիտական կոնֆերանս՝《Թումանյանը 150 տարեկան է》

20.02.2019 թ.

Թումանյանի անկյունը Գրանկյունի 《անկյունում》

02.02.2019 թ.

Փոքրիկների նկար֊ցուցանդեսը նվիրված բանակին ու մեր զինվորներին

01.02.2019 թ.

《Գրանկյուն》ակումբի ստեղծագործ և նախաձեռնող աղջիկները Սյունիքի մարզային գրադարանի մանկական մասնաճյուղի հրավերով Սևակին նվիրված ցերեկույթը 《տեղափոխեցին》այնտեղ։Տեղի ունեցավ միջոցառումն իր բոլոր արարներով։Միջոցառմանը ներկա են եղել գրադարանի աշխատակիցներ և ընթերցողներ։
Համագործակցության այս ձևաչափը կլինի շարունակական…

26.01.2019 թ.

Մեր աշխույժիկները և մեր լավ ուսուցիչ ընկեր Սողոմոնյանը ՝երաժշտության խմբակի սիրահարները

21.01.2019 թ.

Բաց դաս, ցուցադրական դաս, հուշ֊ ցերեկույթ միջոցառումների այս բոլոր անվանումներում տեղավորվող էր այն ներկայացումը, որն այսօր կազմակերպել էին հլգ ուսուցչուհի Աննա Մաթևոսյանն ու 10֊րդ դասարանի աղջիկները։Միջոցառում֊ էքսպրոմտնը, ինչպես նրանք բնութագրեցին,շատ գեղեցիկ էր, շատ ուսանելի և շատ գեղագիտական։Շնորհակալ ենք կազմակերպիչներին այս պարունակ և լիասուն միջոցառման համար։Միջոցառումն ի հիշատակ էր Սիլվա Կապուտիկյանի 100֊ամյակին

24.01.2019 թ.

《Գրանկյունն》 իր առջև դրած նպատակների իրականացման ճանապարհին՝ այն է՝ 《Գրականությունը դարձնել բոլորին հոգեհարազատ》
Բազմաժանր հուշ֊ցերեկույթը նվիրված Սևակին՝ մեծ բավականություն պարգևեց ներկաներին

24.01.2019թ.

《Գրանկյունն》 այսօր դպրոց դարձրել էր Սևակյան.նրանց շուրթերով Սևակն էր 《խոսում》, նրանց տեսքով Սևակն էր դպրոցում,նրանք Սևակին 《բերել էին》 դպրոց և ծանոթացնում էին բոլորին։Ամեն ինչ այստեղ Սևակին էր հիշեցնում, մենք տեսանք ու լսեցինք Սևակի կարդալը, Սևակի սովորություններին ականատես եղանք. շախմատի սեղանը, նրա գրամեքենան, նրա ծխամանը…
Օդն ամբողջությամբ ներծծված էր Սևակի ստեղծագործություններով ու երգ դարձած 《երգերով》…

22.01.2019 թ.

Ձեր վարակիչ ստեղծագործականությունը դպրոցի առօրյան դարձնում է առավել հետաքրքիր, աշխույժ ու հաճելի, սիրելի գրանկյունցիներ

21.02.2019 թ.

Անիի մախմուր(թավիշ) պարը այսօրվա միջոցառման ժամանակ.իրոք` 《մախմուր աղջիկ》

21.01.2019 թ.

《Գրանկյունը》մեղվի նման բզզում է ու չի դադարում անակնկալները. այս անգամ կազմակերպել են դերորոշում, դերընտրություն կամ, ինչպես ընդունված է ասել, քաստինգ՝ հաջորդ Սևակին նվիրված միջոցառմանը Սևակի դերի կատարման համար…
Ահավասիկ

21.01.2019 թ.

Բաց դաս, ցուցադրական դաս, հուշ֊ ցերեկույթ միջոցառումների այս բոլոր անվանումներում տեղավորվող էր այն ներկայացումը, որն այսօր կազմակերպել էին հլգ ուսուցչուհի Աննա Մաթևոսյանն ու 10֊րդ դասարանի աղջիկները։Միջոցառում֊ էքսպրոմտը, ինչպես նրանք բնութագրեցին,շատ գեղեցիկ էր, շատ ուսանելի և շատ գեղագիտական։Շնորհակալ ենք կազմակերպիչներին այս պարունակ և լիասուն միջոցառման համար։Միջոցառումն ի հիշատակ էր Սիլվա Կապուտիկյանի 100֊ամյակին

11.12.2018թ.

Հայոց լեզվի օլիմպիադայի դպրոցական փուլ

11.12.2018թ.

Գրավորներ տնօրենության կողմից

07.12.2018 թ.

Հիշատակի 《անխոս》 մոմավառություն

06.12.2018 թ.

Այսօրվա բաց դասը կրկին վարում էր հլգ ուսուցչուհի հումանիտար մ/մ նախագահ Աննա Մաթևոսյանը։
Դաս,որը և բաց էր, և օրինակելի,և ուսուցողական, և ամփոփիչ, և ցուցադրական։
Դաս,որի ընթացքում տեսանք և գիտելիքների բարձրաձայնում, և քերականական բազմաբնույթ վարժություններ, և քարտային աշխատանքներ և մրցութակերպ վերլուծություններ, և պիես֊ բեմականացում խոսքի մասերի վերաբերյալ, որի սցենարի հեղինակը հմուտ և ստեղծագործ ուսուցիչն էր։
Տպավորություններն անկրկնելի ու ներգործուն էին։
Շնորհակալություն Աննային և յոթերորդցիներին նման դասի մատուցման համար

սեղմել

03.12.2018 թ.

Երբ փոքրիկները հարցազրույց են վերցնում տնօրենից

01.12.2018 թ.

Ինչքան լավ է, երբ սաներդ, շնորհիվ իրենց լավագույն ուսուցիչ Մաթևոսյանի, այսքան խոր ընկալում ունեն Նարեկացու վերաբերյալ

30.11.2018 թ.

Այսպես ճանապարհեցին մեր փոքրիկները աշունը՝ վիկտորինա, արտասանություն, երգ, խմբային և անհատական աշխատանքներ…ինչքան լավ էր…
Խմբավարներ Աննա Հալևորյան և Լարիսա Սողոմոնյան

Աշունը մեր փոքրիկների նկարներում՝ խմբավար՝ Աննա Հալևորյան

Հիանալի է…

29.11.2018 թ.

Երբ դպրոցում ընթանում են տարբեր բնույթի աշխատանքներ՝գազաֆիկացում, փայտակտրում, դասապրոցես, ցուցադրական դաս, կինոդիտում, սակայն առանց իրար աննշան խանգարելու, ներդաշնակ ու արդյունավետ..

29.11.2018 թ.

Աննա Մաթևոսյանի կազմակերպած ցուցադրական դասի տրամաբանական շարունակությունը կինոդիտումն էր. բոլորս կլանված դիտեցինք 《Հովիվը》ֆիլմը և համատեղ քննարկում արեցինք

Ամփոփիչ ցուցադրական դաս 10֊րդ դասարանում՝
թեմա՝《Գրիգոր Նարեկացի》
դասուսույց՝Աննա Մաթևոսյան։
Դաս,որ կարողացավ ներկաներին տանել Նարեկացու դարաշրջանը, ապրեցնել, հուզել, զգացնել ու ոգեշնչել…
Դաս, որն իր մեջ ամփոփեց գրականությունը, թատրոնը, ասմունքը, կինոն, պատմությունը, երաժշտությունը…

23.11.2018 թ.

Բաց դասերի խրոնիկա

23.11.2018 թ.

《Սերմերի շուկան》 երկրորդ դասարանի տեխնոլոգիայի դասին

16.11.2018 թ.

Երեխաների ճաշի համտեսում.
Մմմ… շատ համեղ է….

15.11.2018 թ.

《Ռուսական արջուկն》այսօր իր շուրջն էր հավաքել Օխտարի և Աճանանի դպրոցների արջուկներին

08.11.2018 թ.

Բաց դաս ռուսերենից երկրորդ դասարանում

07.11.2018 թ.

Շարունակվում են մեդիագրագիտության բաց դասերը

06.11.2018 թ.

Մեդիագրագիտության բաց դասերի մեկնարկը մեր դպրոցում

02.11.2018 թ.

Հումանիտար մմ հերթական նիստ
ՏՀՏ֊ների կիրառման մեթոդների և այդ առումով ձեռք բերած սեփական փորձն է ներկայացնում հումանիտար մմ նախագահ Աննա Մաթևոսյանը

02.11.2018 թ.

Բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման հերթական նիստը խնդիրների լուծման մեթոդների մասին

30.10.2018 թ.

Մանկխորհի հերթական նիստ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ուսումնադաստիարակչական աշխատանքների վերլուծություն

26.10.2018 թ.

《Մեղուն》Աճանանի դպրոցում.մեր հյուրերն էին նաև Օխտարի դպրոցի մեղու֊մեղվիկները

15.10.2018թ

Տեղեկատու֊պաստառ Մկրտիչ Սանասարյանի մասին

05.10.2018 թ.

Հավերժ սիրո հավերժ ճամփորդը

02.10.2018 թ.

Ճաշակում ենք ընկեր Անուշի անուշ սուպիկը

08.09.2018 թ.

,,Մաքուր Հայաստան” շաբաթօրյակի շրջանակներում

սեղմել այստեղ

01.09.2018 թ.

Աշակերտների բազմազան շնորհավորանքները

Աճանանի մ/դ֊ի տնօրենի ուղերձ֊շնորհավորանքը գիտելիքի օրվա կապակցությամբ.

Բարև, սիրելի հյուրեր, ծնողներ ուսուցիչներ, տատիկներ, պապիկներ և այսօրվա ամենագլխավոր մասնակիցներ՝ մեր շատ սիրելի աշակերտներ։ Մենք կրկին միասին ենք, կրկին մեր հարազատ դպրոցում ենք, ասել է թե՝ կրկին տանն ենք, և ինչպես ասում են՝ մեր տնից լավ տեղ աշխարհում չկա։ Հավաքվել ենք՝ տալու մեր նպատակների,մեր կարևոր գործերի մեկնարկը։ Հույս ունեմ, որ բոլորս եկել ենք առավել հաստատակամ նպատակներով, ուսումնական և աշխատանքային բարձր տրամադրվածությամբ, միայն սովորելու և ավելի շատ գիտելիքներով զինվելու անխախտ մտադրությամբ։ Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսօր ավելի պարզ ու վստահ է գիտակցում կրթության կարևորության հանգամանքը։ Գիտեմ, որ ինչքան մոտենում է կյանքին առերեսվելու, կյանքում ճշմարիտ տեղը գտնելու պահը, այնքան լրջանում և հստակ են ուրվագծվում նպատակներն ու անելիքները։ Ասելիքս ավելի լավ կգիտակցեն հատկապես ավագ դասարաններ փոխադրված աշակերտները, քանի որ ուսումնական տարվա ամեն մի օրն ու ամեն մի ժամը առավել վճռորոշ ու ավելի կարևոր բնույթ են կրում։ Սիրելի աշակերտներ, ես վստահում եմ ձեր մոտեցմանը, ձեր վերաբերմունքին, դեպի կրթություն և ուսումնառություն ունեցած ձեր նվիրմանը։ Վստահ եմ, որ մեր և ձեր համատեղ ջանքերի ու քրտնաջաան աշխատանքների շնորհիվ կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կհասնենք մեր կարևորագույն նպատակների իրագործմանը։ Սիրելիներս, այս մեծ ու անսասան հավատի, վստահության մթնոլորտում էլ շնորհավորում եմ բոլորիս ուսումնական տարվա մեկնարկի, գիտելիքների խորհրդանշական օրվա կապակցությամբ, ցանկանում եմ բոլորիս ամուր առողջություն և բարձր, բարձր տրամադրություն։ Շնորհավոր 2018-2019 ուսումնական տարի։
Բոլոր ճանապարհները բերում են դպրոց՝
Այսօր դպրոց՝ ձեր ուսումնառության,
Վաղը դպրոց ՝մեծն կյանքի
Ապա դպրոց՝ իմաստնության։Եվ քանի որ սովորելու հարցում վերջակետ մենք չենք դնում, ուրեմն ճիշտ է ասված՝ բոլոր ճանապարհները բերում են դպրոց, բարի գալուստ դպրոց

01.06.2018 թ.

Բարեգործական էքսկուրսիա՝ նվիրված Կարեն Ղազարյանի անմար հիշատակին,ով Աճանանի մ/դ֊ի շրջանավարտ էր, սիրելի աշակերտներից մեկը, ում վաղաժամ հեռանալը կյանքից մեծ ու անամոք ցավ է բոլորիս համար։ Էքսկուրսիան դպրոցին նվիրել էր Կարենի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը։
Աճանանի դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական կոլեկտիվների անունից մեծագույն շնորհակալություն ենք հայտնում Սերժիկ Ղազարյանին՝ այս հիանալի օրը մեզ պարգևելու համար…

25.05.2018 թ.

Աճանանի միջնակարգ դպրոցի ուղերձը 2017-2018-ի շրջանավարտներին

Ժամանակն այնպես արագ է անցնում, որ չես հասցնում մտածել, խորհել, սրտի խոսք հղացնել ու հերթական սերնդին ասել այն, ինչ ոչ մեկին չես ասել, ինչ ոչ մեկին չես մաղթել, ինչ ոչ մեկին չես ցանկացել։ Կարելի է ասել նաև ինչու, միթե բարեմաղթանքը, ցանկությունը այդպիսիք չեն մնում․ չեն մնում բնավ, քանի որ յուրաքանչյուր սերունդ յուրահատուկ վերաբերմունք և յուրօրինակ մոտեցում է պահանջում։ Հենց սկսեմ նրանից, որ այսօր, սիրելի Նաթելլա, Գոռ, Դավիթ և Արամ, հանրապետության բոլոր շրջանավարտներ, առաջինն եք, որ 12 տարի սովորել եք դպրոցում, ձեզնից առաջ սովորել են 11 տարի/չնայած 12-րդ դասարանն են ավարտել/ 12-ամյա կրթության լիարժեք տասներկուերորդցիներ դուք եք։Տեսաք, որ յուրահատուկ եք։ Սիրելիներս, շնորհավորում եմ ձեր ավարտումը, շնորհավորում եմ ձեր կյանքամուտը, շնորհավորում եմ ձեր երիտասարդական կյանքի մեկնարկը։ Ձեր կյանքի մեր բաժնին հրաժեշտ եք տալիս, սակայն կարծում եմ շատ բան եք մեզնից տանում, տանում եք մեր անկեղծ սերը, մեր պետքական խորհուրդները, մեր քնքուշ վերաբերմունքը, ձեր հետևից նայող մեր տխրաթախիծ աչքերի անսահման բարությունը, մեզնից ստացած գիտելիքներն ու մեր սեփական լավ օրինակները։ Սիրելիներս, ձեզ մեծ կյանքի երջանիկ, առողջ ու ճշմարիտ մուտք եմ ցանկանում, թող ձեր բռնած ցանկացած գործ հաջողի, թող ոչ մի պարագայում կամքը ձեզ չլքի, թող հուսահատությունն ու հիասթափությունը ձեզ մոտ չգան։ Ինչ գործ սկսեք, երբեք կիսատ չթողնեք, ավարտին հասցրեք այն ամենն, ինչ նախաձեռնել եք, գործից երբեք չվախենաք և ինչպես ով էր ասում, այո, ինչպես տատիկս էր ասում, թող գործը ձեզնից վախենա։ Ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։Այսօր ամեն քայլափոխի լսում ես, որ այս սերունդն ուժեղ է, վստահ է, գիտի ինչ է անում, գիտի ուր է գնում, գիտի ինչ է պետք թե իրեն, թե իր ժողովրդին։ Մենք էլ ենք այդպես կարծում, մենք էլ ենք դրանում համոզված։ Թերևս դրա համար էլ մի տեսակ հանգիստ ենք, որ այսուհետ ավելի լավ եք դրսևորվելու, դրսում ձեզ ավելի ճիշտ եք ներկայացնելու և միանշանակ, ճիշտ որոշումներ եք կայացնելու։ Մենք հավատում ենք ձեզ և այդ ամուր հավատով էլ ձեզ այսօր ճանապարհում ենք։ Գնաք բարով, սիրելի քառյակ, ձեզ ընդարձակ ճանապարհներ ու լայն հորիզոններ, ձեզ մեծամեծ նպատակներ և դրանք իրականացնելու անկոտրում ու հաստատուն կամք, ձեզ ամուր առողջություն, անափ երջանկություն, խաղաղ հայրենիք ու հաջողությունների անկտրել շղթա․․
Բաց դռներդ, լայնահուն կյանք,
Տես, ովքեր են գալիս քեզ,
Գիրկդ մեծ բաց, սիրիր նրանց,
Որ նրանք էլ սիրեն քեզ
Քեզ գույներ տան, քեզ արև տան
Հայիս տունը շենացնեն․․․
Այդ շեն տանն ապրողների
Կյանքը հեքիաթ, որ դարձնեն․․․

Մենք հավատում ենք, սիրելիներս, որ մեր հեքիաթային մտածումներն իրականության վերածողները դուք եք լինելու, գնացեք մեր հավատամքով․․․ ձեզ բարի, բարի, անփորձանք ճանապարհ․․․

Фото Соны Оганнисян.

16.05.2015 թ

Թանգարանային հուշեր

18.05.2018 թ.

Թանգարանների միջազգային օրվան է միացել նաև Աճանանի մ/դպրոցը։Կրկին մեր բարեկամ- արվեստագետին՝Բորիկ Մինասյանին ենք հյուր։

սեղմել

04.05.2018թ.

Կարգապահական և բնապահպանական հանձնախմբերի հավաք֊ խորհրդակցությանն անդամները մասնակցում են մեծ պատասխանատվությամբ

03.05.2018թ.

ԱԽ սոցիալական հանձնախմբի հավաք֊խորհրդակցությունը

27.04.2018թ.

Աշակերտները դիտում են Սասունցի Դավիթը՝մեծ բավականությամբ.միաժամանակ ուտելով իրենց համար պատրաստված <<փոփ կորնը>>։Հաճելի դիտում։

սեղմել այստեղ

26.04.2018 թ.

<<Ես և շրջակա աշխարհը>>առարկայի դասաժամին <<վտանգի>>մասին զգուշացնող պայմանական նշաններ ենք ամրացնում դպրոցամերձ տարածքում

26.04.2018թ.

<<Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին>>հարցման դաս 3-րդ դասարանում՝ համագործակցային եղանակով։

Ստեղծագործում ենք և երևակայում

25.04.2018թ.
Եղեռնահիշատակ դասախոսություն և վավերագրական ֆիլմի դիտում, որը կազմակերպել էր հասարակագիտության ուսուցչուհի Համեստ Հայրապետյանը

սեղմել այստեղ

24.04.2018թ.

Տարեցտարի շատանում և բարձր կարգերի են հասնում Աճանանի մ/դ֊ի հանրապետական օլիմպիական դիպլոմները ինչի համար շնորհակալ ենք ուսուցչական կազմին՝ ի դեմս հլգ ուսուցչուհի Աննա Մաթևոսյանի, և մեր հրաշք աշակերտներ Անիին ու Նաթելլային, ովքեր բարձր միավորներով հաղթահարեցին հանրապետական փուլը ևս:Ապրեք մեր սիրելիներ

սեղմել