Իմ համայնքը

Իմ համայնքը

(շարադրություն)

 

Համայնքը պատկերացնելու համար պետք է հասկանալ,թե ինչ է նշանակում այդ բառն ընդհանրապես։Համայնքը մարդկանց հասարակական միավորման ձև է,մեկ քաղաքի կամ գյուղի բնակչությունը՝ որպես հասարակության ինքնավար կազմակերպություն:Փաստորեն համայնք ասելով պետք է հասկանալ տվյալ տարածքում ապրող բնակչության միասնությունը։Իսկ միասնությունը այն մեծ գաղափարն է,առանց որի դժվար է պատկերացնել որևէ լավ իրադարձություն,առաջընթաց,գեղեցիկ ու բարեկեցիկ կյանք,զարգացում և բարեկրթություն…

Համայնքը,որտեղ ես ապրում եմ հպարտորեն,Սյունիքի մարզի Աճանան գյուղն է։Գյուղս շատ արժանիքներ ունի լավերի ու առաջինների շարքերում գտնվելու հարուստ ու պտղաբեր հողատարածքներ,մշտական գազամատակարարում,գյուղ հասնելու կարճ ու բարեկարգ ավտոճանապարհ,գեղատեսիլ դիրք,ակումբ և հարուստ գրադարան,երիտասարդներին ձգող խաղահրապարակ,ժամանակի թելադրանքով աշխատող և գործող միջնակարգ դպրոց,դպրոցն սպասարկող ժամանակակից փոխադրամիջոց․․․

Սխալված չեմ լինի,եթե ասեմ,որ Աճանան համայնքի այս բոլոր արժանիքների մեջ ամենամեծ դերը բաժին է ընկնում դպրոցին,որտեղ ես կրթություն եմ ստանում։

Ինձ սակայն մեծ մտահոգություն է պատճառում այն միտքը,որ համայնքը <<հեռանում է>> համայնք լինելուց,քանի որ տեղաբնակների մեծ մասը տեղափոխվել են այլ երկրներ,իսկ նրանց տները զբաղեցրել են հովեկները;որոնց ձայները լսվում են ամռան մի քանի ամիսներին միայն։Այսօր համայնքիս շունչ տվողը դպրոցս է,իմ հարազատ կրթօջախը, շնորհիվ ուսուցիչներիս,ապրում է քաղաքից այստեղ սիրով եկող և կրթություն ստացող աշակերտների աղմուկ-աղաղակով։Երբ առավոտյան ավտոբուսը գյուղ է մտնում,գյուղն անմիջապես <<կենդանանում է,զվարթանում>> իսկ դասերից հետո այն տուն է տանում ընկերներիս,ուսուցիչներիս,գյուղը <<տխրում է>> ինձ պես և սպասում է հաջորդ առավոտին..

Ես շատ եմ ուզում,որ համանյքս համալրվի հիմնական բնակիչներով,որ գյուղս զրնգա փոքրիկների ուրախ ձենձունով,երիտասարդների աշխույժ եռուզեռով.. Ես շատ եմ ուզում,որ գյուղս չծերանա ու չմահանա,վերջնականապես չվերածվի ամառանոցի…

Ես շատ եմ ուզում,որ նա լիարժեք համայնք լինի,որ զարգանա գյուղին հատուկ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը,որ մարդիկ այստեղ գան հիմնական,այլ ոչ թե ժամանակավոր ապրելու։

Ես փորձում եմ ուղիներ փնտրել,մշակել գաղափարներ ու ծրագրեր,որպեսզի կարողանամ փրկել համայնքս համայնք պահելու միտքը․․․

Ես հավատում եմ,որ երազանքներս մի օր իրականություն կդառնան,և մի քանի տարի հետո ինձ փոխարինող աշակերտները <<Իմ համայնքը >> շարադրությունը գրելիս անպայման շատ ավելի նյութեր կունենան իրենց ձեռքի տակ և անպայման կշահեն սահմանված մրցույթը..

Աճանան դարձած

Դու մեր հին Խալաջ,

Դու միշտ սիրելի

Ու շատ հարազատ..