Դպրոցի պատմությունը

Օրհնվի այն օրը ,երբ բացվեցիր հայերեն,

Երբ քաղցր ձայնով զանգդ հնչեց հայերեն,

Երբ դռներդ լայն բացեցիր ու գիրկդ առար

          այն վախվորած մանուկներին,որոնք այսօր հպարտ

          կանգնել քո ծնունդն են շնորհավորում…

Փառաբանվի թող այն ժամը,որ խոսեցիր հայերեն,

                                                                                                      որ գրեցիր հայերեն,որ երգեցիր,

                                                                                                      նկարեցիր,ծիծաղեցիր հայերեն…

                                                                Ու թող կյանքդ երկար լինի և թող որ միշտ կանգնես այդպես՝ հայերեն…

 

Աճանանի միջնակարգ դպրոցի շենքը կառուցվել է 1980 թ.-ին,իսկ որպես հայկական վերաբացվել է 1989 թ.-ի փետրվարի 8-ին:Մասնակի վերանորոգվել է 1996 թ.-ին:1998 թ.-ին իրականացվել է սանհանգույցների վերանորոգում,2011 թ-ին տանիքի և կոյուղագծի հիմնովին վերանորոգում և ներքին մասնակի վերանորոգում շենքի ներսում:
Դպրոցն այս տարիների ընթացքում անցել է բեղնավոր ճանապարհ,ունեցել է բավականին շրջանավարտներ,որոնցից շատերն այսօր արժանավոր քաղաքացիներ են,լավագույն մարդիկ՝ հասարակությանն ու հայրենիքին պիտանի անձնավորություններ:Շատերը ավարտել են բուհեր,իսկ շատերն այսօր սովորում են տարբեր բուհերում,իսկ շատերը մեծ պատասխանատվությամբ ծառայել և այսօր ծառայում են հայոց բանակում:Նրանցից շատերը կապված են դպրոցին,մտահոգվում են դպրոցի հոգսերով և անում իրենց ձեռքից եկած հնարավորը:
Այսօր մեր դպրոցն ունի մանկավարժական կայուն անձնակազմ՝համալրված մասնագետ կադրերով,որակյալ ուսուցիչներով:
Դպրոցում սովորող աշակերտները հնարավորություն ունեն ընդգրկվելու արտադասարանական և արտադպրոցական տարբեր խմբակներում,ապահովելու իրենց նախասիրություններն ու հետաքրքրությունները: