ՙՙԵս մի զարկն եմ քո բազկի՚՚ ծրագիրը

Ամփոփիչ բաց դաս

Դպրոցը` Աճանանի միջնակարգ

Դասարանը` երրորդ

Առարկան` մայրենի

Դասի թեման` «Հայրենի՛ք,ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում

Դասավանդող ուսուցիչ` Աննա Հալևորյան

Դասի նպատակներն ու խնդիրները

1. Ամփոփել թեմատիկ խումբը:

2. Բնութագրել հերոսներին և նրանց արարքները:

3. Պատրաստել ցուցապաստառ և ներկայացնել այն:

4. Ամփոփել թեմայից ստացած գիրելիքները:

5. Ստանալ նոր գիտելիքներ:

6. Ամփոփել քերականական գիտելիքները:

7. Կարողանալ համագործակցել:

Անհրաժեշտ պարագաները

1.Ցուցադրական նյութեր`

սահիկահանդես,պաստառներ

2.Բաշխիչ նյութեր`

գրքեր,գրիչներ,նկարներ,գունավոր կպչուն թղթեր,մատիտներ,ծրարներ

Դասի ընթացքը`

1.Սահիկահանդես, որն իր մեջ ներառում է.

տեղեկություններ Սարդարապատի հերոսամարտի մասին,հետաքրքիր փաստեր հերոսների և մեծերի մասին. Հայկ Նահապետ,Քաջ Անդրանիկ,Մխիթար Հերացի,Վիկտոր Համբարձումյան,Մեսրոպ Մաշտոց,Սասունցի Դավիթ,հայրենիքին նվիրված խոսքեր:

2.Մրցույթ,որն իր մեջ ներառում է հետևյալը`

խոսքի մասեր,հոմանիշ և հականիշ բառեր,դարձվածք,օժանդակ բառ,նախադասություն:

3.Աշակերտների պատրաստած պաստառների մրցույթ,հաղթողի պարգևատրություն:

4.Ամփոփում,գնահատում: